Skip to product information
1 of 3

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ՔՍՈՒՔ | ՉՈՐ ԵՎ ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ՔՍՈՒՔ | ՉՈՐ ԵՎ ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

ՔԻՆՈԱ

50 ML

  • Հավաստագրված օրգանական
  • Բարձր արդյունավետություն
  • Առանց դաժանության
ԽՈՆԱՎԱՑՈՒՄ

ԽՈՆԱՎԱՑՈՒՄ

ԽՈՆԱՎԱՑՈՒՄ

ԽՈՆԱՎԱՑՈՒՄ

ՍՆՈՒՑՈՒՄ

ՍՆՈՒՑՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ

Ապրանքի մանրամասները

Նռան կորիզի յուղով և քինոայի էքստրակտով այս խորը խոնավացնող քսուքը նախատեսված է չոր և նորմալ մաշկի ցերեկային և գիշերային խնամքի համար: Նռան կորիզի յուղը հակաօքսիդանտ է, որը հագեցած է վիտամին C-ով և պոլիֆենոլներով, որոնք օգնում են մաշկը պաշտպանել շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից: Քինոայի էքստրակտը, որը հարուստ է ամինաթթուներով և B խմբի վիտամիններով, նպաստում է մաշկի հյուսվածքների ամրացմանը և բջիջների վերարտադրողական պրոցեսներին, իսկ ջրիմուռների էքստրակտն ապահովում է մաշկի երկարատև խոնավությունն ու հաղորդում բնական փայլ ողջ օրվա ընթացքում՝ դարձնելով ձեր մաշկը փափուկ, հարթ և առաձգական։ 

Օգտագործման ճիշտ ձևը

Վերցնել քսուքից մի փոքր, մերսելով քսել դեմքի մաշկին մինչև ներծծվի։ Օգտագործել առավոտյան և երեկոյան։

Բաղադրություն

ORGANIC ALOE BARBADENSIS (ALOE VERA) LEAF JUICE* • AQUA (DISTILLED WATER) • ORGANIC PUNICA GRANATUM (POMEGRANATE) SEED OIL* • ORGANIC COCOS NUCIFERA (COCONUT) OIL* • ORGANIC BUTYROSPERMUM PARKII (SHEA) BUTTER*• CARYODENDRON ORINOCENSE (CACAY) SEED OIL • ORGANIC VEGETABLE GLYCERIN*• SORBITAN OLIVATE • ORGANIC ROSA CANINA (ROSEHIP) FRUIT OIL* • ORGANIC SIMMONDSIA CHINENSIS (JOJOBA) SEED OIL* • ORGANIC COFFEE ARABICA SEED OIL* • CETEARYL ALCOHOL • ORGANIC EUTERPE OLERACEA (ACAI) FRUIT EXTRACT* • LEUCONOSTOC/RADISH ROOT FERMENT FILTRATE • CETEARYL OLIVATE • LACTOBACILLUS • SCLEROTIUM GUM • TOCOPHEROL (VITAMIN E) • LAMINARIA DIGITATA (ALGAE) EXTRACT • ORGANIC LAVANDULA ANGUSTIFOLIA (LAVENDER) OIL* • COCOS NUCIFERA (COCONUT) FRUIT EXTRACT • CITRIC ACID • CHENOPODIUM QUINOA SEED EXTRACT • POTASSIUM SORBATE • ORGANIC ROSMARINUS OFFICINALIS (ROSEMARY) LEAF EXTRACT* • SODIUM PHYTATE • LACTOBACILLUS FERMENT • ORGANIC PELARGONIUM GRAVEOLENS (GERANIUM) OIL*


*INGREDIENTS FROM ORGANIC FARMING

Հավելյալ տեղեկատվություն

Պահպանման ժամկետը՝ փակ վիճակում 1 տարի, բացելուց հետո` 6 ամիս։

Միայն արտաքին օգտագործման համար,դադարեցնել օգտագործումը գրգռվածություն առաջանալու դեպքում։ Պահել զով և չոր վայրում, լույսից և արևի ճառագայթներից հեռու: Պահել երեխաներին անհասանելի տեղում: Խուսափել աչքերի մեջ ներթափանցումից:

View full details

In Stock

Regular price 24,000.00 AMD
Regular price Sale price 24,000.00 AMD
Sale Sold out

Բնությունը՝ նորովի

Մաշկի խնամք, որը պատվում է ձեր մաշկի բարդությունն ու բնության իմաստունությունը: Յուրաքանչյուր ֆորմուլա 100% բնական է. ստեղծված է հզոր բուսական բաղադրիչներից և մշակված է խնամքով՝ ապահովելով իրական, տեսանելի արդյունքներ: Լցանյութեր չկան. մենք կարճ ճանապարհներով չենք գնում: Կան միայն բարձր արդյունավետություն ունեցող կոմպլեքս ֆորմուլաներ, որոնք խորապես հոգ են տանում ձեր մաշկի և շրջակա աշխարհի համար:  

Չի պարունակում թունանյութեր • Չի փորձարկվել կենդանիների վրա •   Չի պարունակում սինթետիկ նյութեր • Չի պարունակում բույրեր • Պատրաստված է ԱՄՆ-ում • Հիմնադրված է կանանց կողմից

ՆՌԱՆ ՅՈՒՂ

Նռան յուղը հարուստ է օմեգա-6 ճարպաթթվով և արմավաթթվով՝ ինչն ապահովում է խորը սնուցում և խոնավացում: Այն օգնում է մաշկը պաշտպանել շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից՝ միևնույն ժամանակ նպաստելով մաշկի վերականգնմանը և այն դարձնելով փափուկ, հարթ, զերծ չորությունից ու թեփոտվածությունից:

ՔԻՆՈԱ

Քինոան հագեցած է էական ամինաթթուներով, հակաօքսիդանտներով և վիտամիններով, որոնք սնուցում և վերականգնում են մաշկը գիշերվա ընթացքում: Այն նպաստում է մաշկի բնական վերականգնման գործընթացին՝ մինչ առավոտ դարձնելով ավելի հարթ, առաձգական և երիտասարդացած:

ՋՐԻՄՈՒՌՆԵՐԻ ԷՔՍՏՐԱԿՏ

Ջրիմուռների էքստրակտը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք ճնշում են մաշկի կոլագենը քայքայող ֆերմենտները: Սա օգնում է պահպանել մաշկի առաձգականությունը, նվազեցնել մանր կնճիռների առաջացումը՝ ավելի ձիգ ու հարթ դարձնելով այն:

ԱԿԱՅ ՀԱՏԱՊՏՈՒՂ

Ակայ հատապտուղը հագեցած է հակաօքսիդանտներով և էական ճարպաթթուներով, որոնք օգնում են մաշկը պաշտպանել շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Լինելով հարուստ վիտամիններով և հանքանյութերով՝ դրանք խորապես սնուցում և խոնավացնում են՝ մաշկը դարձնելով փափուկ, հարթ և փայլուն՝ միաժամանակ բարելավելով մաշկի ընդհանուր տեքստուրան:

ՇԻԻ ԿԱՐԱԳ

Շիի կարագը հարուստ է վիտամիններով և ճարպաթթուներով, որոնք ապահովում են մաշկի խորը սնուցում։ Այն օգնում է բարելավել մաշկի առաձգականությունը, անցկացնում է վնասվածությունը և մաշկը պահում է խոնավ՝ այն դարձնելով փափլիկ, փափուկ և փայլուն:

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Անկրկնելի ֆորմուլաներ

Արգելված բաղադրիչներ

Մենք կտրականապես մերժում ենք ավելի քան 200 բաղադրիչներ, որոնք լայնորեն օգտագործվում են մաշկի խնամքի և գեղեցկության միջոցներում: Արգելված բաղադրիչների ամբողջական ցանկը տե՛ս այստեղ: 

Ահա մաշկի խնամքի և գեղեցկության միջոցներում լայնորեն օգտագործվող բաղադրիչներից մի քանիսը, որոնք մենք արգելում ենք օգտագործել մեր բոլոր պրոդուկտներում:

Կայուն զարգացում

Մեր բոլոր պրոդուկտները պատրաստված են էկոլոգիապես մաքուր բաղադրիչներից, որոնք ստացվում են օրգանական փոքր ֆերմաներից: Օրգանական գյուղատնտեսությունը խթանում է թունաքիմիկատներից զերծ գյուղատնտեսություն՝ օգտագործելով ոռոգման և հողագործության պատշաճ տեխնիկաներ, որոնք չեն ավերում և հանքային աղերից չեն զրկում հողը: 

Մեր փաթեթավորման համար օգտագործում ենք FSC հավաստագրված թուղթ, որը չի վնասում ծառերը: Կայուն զարգացմանը մեր հավատարիմ լինելու մասին ավելին իմացեք այստեղ:

Ավելին, քան պարզապես բրենդ

Լուսին Օրգանիկսը լյուքս դասի մաշկի խնամք արտադրող ընկերություն է, որը բնությունից վերցնում է լավագույնը՝ ստեղծելու համար կոմպլեքս և արդյունավետ ֆորմուլաներ՝ օգտագործելով ժամանակակից գիտական մեթոդներ և տեխնոլոգիաներ և միաժամանակ պահպանելով օրգանական բաղադրիչների ամբողջականությունը: Սա բնությունն է՝ կատարելության հասցված:

Սակայն մեզ համար լյուքս դասի նշանակությունը նաև այն է, որ մենք մեր աշխատակիցներին վերաբերվում ենք հարգանքով, հոգատարությամբ և սիրով: ԱՄՆ-ում և Հայաստանում գտնվող մեր երկու մասնաճյուղերում մենք աշխատանքի ենք վերցրել ավելի քան 20 սքանչելի, գեղեցիկ կանանց, որոնք մեզ օգնում են շուկայում «ամենաբնական, լավագույն բնական» մաշկի խնամքը ստեղծելու մեր առաքելության իրականացման գործում։

Հաճախակի տրվող հարցեր

Ի՞նչ է նշանակում 100% բնական

Լուսին Օրգանիկսի բոլոր ֆորմուլաները պատրաստված են միայն բնությունից ստացված բաղադրիչերից: Դա նշանակում է, որ չկան գերմշակված նավթային հիմքով բաղադրիչներ, սինթետիկ կամ քիմիական բաղադրիչներ, լցանյութեր, արհեստական էմուլգատորներ, սիլիկոններ, ծանր մետաղներ, պարաբեններ, թունավոր նյութեր, բույրեր, ներկանյութեր, ֆտալատներ կամ ձեր առողջությանը վնաս հասցնող այլ բաներ: Միայն իսկական բուսական բաղադրիչներ, հանքանյութեր և բնական բաղադրիչներ, որոնք հմտորեն մշակվել են  կոմպլեքս և եզակի ֆորմուլաների մեջ՝ կիրառելով գիտական առաջադեմ մեթոդներ:

Պարզ ասած՝  բաղադրիչները, որոնք դուք կարող եք հայտնաբերել բնական աղբյուրներում, միացված են գիտական ֆորմուլաներում՝ ապահովելով իրական արդյունքներ: Սա բնությունն է՝ կատարելության հասցված:

Որտե՞ղ են արտադրվում Լուսին Օրգանիկսի պրոդուկտները

Լուսին Օրգանիկսն ունի երկու գլխավոր գրասենյակ, մեկը՝ Բոլդերում, Կոլորադո, մյուսը՝ Երևանում, Հայաստան: Մեր այս երկու մասնաճյուղերում էլ մենք ունենք երկու գերժամանակակից հետազոտական և մշակման կենտրոններ, լաբորատորիաներ և արտադրական տարածքներ, ինչպես  նաև փաթեթավորման և առաքման բաժիններ: Անկախ այն բանից, թե աշխարհի որ մասում են գտնվում, մեր երկու մասնաճյուղերում էլ միևնույն պրոդուկի համար խստորեն պահվում են միևնույն սանիտարական, փորձարկման և արտադրական չափորոշիչները:

Լուսին Օրգանիկսի՝ Ամերիկայում վաճառվող պրոդուկտները պատրաստված են ԱՄՆ-ում առաջնակարգ բաղադրիչներից, որոնք ստացվում են արտադրության բարձրագույն չափորոշիչներ ունեցող երկրներից, ներառյալ Միացյալ Նահանգները, Գերմանիան,Ավստրաին, Շվեդիան, Չիլին, Նոր Զելանդիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան:

Արդյո՞ք Լուսին Օրգանիկսի պրոդուկտներն անվտանգ են հղի կանանց համար

Լուսին Օրգանիկսի բոլոր պրոդուկտները անվտանգ են հղի կանանց և կերակրող մայրերի համար: Մեր սնուցող մարմնի կարագը կատարյալ պրոդուկտ է հղիության առաջին շրջանում գտնվող կանանց համար, ովքեր ուզում են խուսափել հղիազոլերից:

Թեև մեր բոլոր պրոդուկտները 100% բնական են և չեն պարունակում քիմիական նյութեր, այնուամենայնիվ մենք միշտ առաջարկում ենք խորհրդակցել բժշկի հետ նախքան  մաշկի խնամքի կամ գեղեցկության հարցերում որևէ որոշում կայացնելը։

100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS
100% NATURAL
CRUELTY-FREE
NO TOXINS
PARABEN-FREE
NO ALCOHOLS
SILICON-FREE
NO PETROLEUM OR ALUMINUM
SUSTAINABLE SKINCARE
NO ARTIFICIAL COLORS OR FRAGRANCES
FAMILY OWNED
CERTIFIED ORGANIC INGREDIENTS

Powered by HuraTips.Com