ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ
ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Մեր հակատարիքային հավաքածուն մաշկի խնամքի ամենաամբողջական հավաքածուն է` ստեղծված շքեղ կանանց համար, ովքեր ցանկանում են կանխել ծերացման վաղ նշանները, նվազեցնել մանր գծերը, օգնել պաշտպանել և խթանել ինչպես կոլագենի, այնպես էլ՝ էլաստինի արտադրությունը: Այս հավաքածուն լիովին ներառում է այն ամենը, ինչը անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան մաշկը մաքրելու, տոնուսավորելու, դետոքսիկացնելու, երիտասարդեցնելու, խոնավեցնելու և սնուցելու համար:
Մեր հակատարիքային հավաքածուն ես անվանել եմ Գրետա տատիկիս անունով, քանի որ նա ամենաչքնաղ, կանացի, ուժեղ, ինքնավստահ և խելացի կինն էր, ում ես երբևէ ճանաչել եմ: Տատիկս ամենաաշխատասեր մարդն էր, բայց նա երբեք, ոչ-մի օր չէր դժգոհում և միշտ հոգ էր տանում ինքն իր և ամբողջ ընտանիքի մասին: Նա ինձ և իմ բոլոր 5 քույրերին սովորեցրել է գեղեցկության և աշխատասիրության ամենակարևոր արժեքները: Նա ոչ միայն վստահ էր այն ամենում, ինչ անում էր՝ լիներ դա ձեռներեցություն, կենցաղային գործեր, թե այգեգործություն, միաժամանակ նա նրբագեղ էր, մեղմ, հոգատար և էլեգանտ»: -Սոնա