ՀԱՎԱՔԱԾՈՒ ՅՈՒՂՈՏ ԵՎ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ
ՀԱՎԱՔԱԾՈՒ ՅՈՒՂՈՏ ԵՎ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ
Couldn't load pickup availability
Յուղոտ և կոմբինացված մաշկի համար նախատեսված այս հավաքածուն ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան մաշկը մաքրելու, տոնուսավորելու, դետոքսիկացնելու, երիտասարդեցնելու, խոնավեցնելու և սնուցելու համար: Ամբողջ օրվա ընթացքում դուք միայն ինքնավստահություն կզգաք՝ իմանալով, որ խնամել եք ձեր մաշկը շքեղ և հարուստ ֆորմուլաներով՝ ստեղծված անմիջապես բնությունից: Մեր անհավանական՝ խոնավությամբ հարուստ, ալոեի և ձիթապտղի յուղերի համադրությամբ յուրահատուկ ֆորմուլայով ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնելու միջոցով լվացվելուց հետո, բլանսավորեք ձեր մաշկի pH-ը մեր հիդրոլատ տոներով, որը պատրաստված է 100% օրգանիկ երիցուկի ծաղիկներից: Փնտրում եք այնպիսի փայլ, ասես, սպա կենտրոնից հենց նո՞ր եք դուրս եկել, օգտագործե’ք մեր նուրբ շերտազատող սկրաբը՝ բնական շերտազատող ավոկադոյով, շաբաթը երկու անգամ՝ դեմքին այդ սպա պրոցեդուրայի զգողությունը պարգևելու համար։ Մեր խոնավեցնող ցերեկային քսուքը կվերահսկի ավելորդ յուղի արտադրությունը և կբալանսավորի մաշկի բնական խոնավությունը: Հոգ տարեք ձեր աչքերի շուրջ նուրբ մաշկի մասին՝ ազատվելով մուգ շրջանակներից և ծերացման վաղ նշաններից մեր երիտասարդեցնող աչքի շիճուկի օգնությամբ։ Այն հարուստ է վիտամիններով, սննդարար նյութերով և բետա-կարոտիններով: Վերջապես, արթնացեք թարմ, հանգստացած և խոնավ մաշկով՝ շնորհիվ մեր հատուկ ֆորմուլացված, հանգստացնող և բալանսավորող գիշերային քսուքի՝ հարստացված սպիտակ թեյի և գոտու կոլայի էքստրակտներով: Մաշկի խնամքի այս հավաքածուն ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է յուղոտ և կոմբինացված մաշկի առավոտյան և երեկոյան խնամքի համար:
«Կա թյուր կարծիք, որ յուղոտ մաշկը խոնավեցման կարիք չունի։ Ինչպես չոր մաշկը, այնպես էլ՝ յուղոտը, սնուցման և խոնավեցման կարիք ունի: Մեր ցերեկային քսուքը պատրաստված է մաշկի ավելորդ յուղարտադրությունը հավասարակշռելու համար, իսկ մեր երիցուկի հիդրոլաատ տոները կատարյալ է մաշկի pH-ը բալանսավորելու համար: Վայելե’ք ձեր բալանսավորված, խոնավ և սնուցված մաշկը մեր յուղոտ և կոմբինացված մաշկի խնամքի հավաքածուով: -Սոնա
Հաճախորդների հարցման արդյունքը
Հաճախորդների հարցման արդյունքը
Օգտագործման ճիշտ ձևը
Օգտագործման ճիշտ ձևը
Մեր հատուկ ֆորմուլան
Մեր հատուկ ֆորմուլան
Բաղադրություն
Բաղադրություն
Հավելյալ տեղեկատվություն
Հավելյալ տեղեկատվություն


-
Շքեղ ֆորմուլա՝ անմիջապես բնությունից
Մենք հպարտ ենք մեր մաքուր պրոդուկտներով և յուրահատուկ ֆորմուլաներով, որոնք ստեղծվում և արտադրվում են միացյալ նահանգներում՝ լավագույն օրգանիկ բաղադրիչներով: Մենք խոստանում ենք երբեք չվնասել կենդանիներին մեր պրոդուկտները արտադրելիս, ինչպես նաև միշտ լինել լիովին բնական և անվտանգ:
-
Մաշկի խնամք… երբ մաշկդ ԻՍԿԱՊԵՍ խնամված է
Մենք հավատացած ենք, որ մաշկի խնամքի պարագաները պետք է իրապես խնամքով վերաբերվեն ձեր մաշկին: