ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր հիմնադիրները

Լուսին Օրգանիկսում մեր նպատակն է՝ օգնել կանանց՝ զգալ առողջ, ինքնավստահ և գեղեցիկ սեփական մաշկում: Մեր ամբողջովին բնական, օրգանիկ և շքեղ մաշկի խնամքի միջոցները նախատեսված են՝ սնուցելու, պաշտպանելու և խնամելու ձեր մաշկը՝ պարունակելով միայն ամենաբարձր որակի բաղադրիչները, որոնք ստացված են անմիջապես բնությունից:

Ողջույն, ես Սոնա Մանուկյանն եմ՝ Լուսին Օրգանիկսի համահիմնադիրը և գործադիր տնօրենը: Մենք ներկայացնում ենք 100% բնական մաշկի խնամքի ապրանքանիշ, որի հիմքում միայն օրգանիկ, կայուն և կենդանիների վրա չփորձարված բաղադրիչներ են՝  մաշկի խնամքի շքեղ միջոցներ ստեղծելու համար:

Քույրս՝ Լուսինե Մանուկյանը, մեր մյուս համահիմնադիրն է, ինչպես նաև մեր ֆորմուլաների ստեղծողը  և մեր հետազոտական թիմի ղեկավարը: Մենք միավորել ենք մեր տաղանդներն ու հետաքրքրությունները՝ ստեղծելու Լուսին Օրգանիկս մաշկի խնամքի բրենդը:

Լուսինեն ունի լաբորատոր աշխատանքի, ֆորմուլաների մշակման և վերլուծության ավելի քան 15 տարվա աշխատանքյաին փորձ և նվիրված է մեր արտադրանքի համար շարունակաբար լավագույն բաղադրիչներ գտնելուն:

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԱՄԵՆ ԲԱՆ

Երեք տարի առաջ ես մի խոնավեցնող քսուք փորձեցի, որը Լուսինեն ստեղծել էր իր լաբորատորիայում որպես փորձանմուշ և զարմացած էի, որ բնական հումքով քսուքը կարող է այդքան լավ սնուցել  և խոնավեցնել մաշկը:

Հենց այդ պահին ես հասկացա, որ պետք է ներդրում կատարեմ նրա տաղանդի ռեալիզմացման հարցում, օգտագործեմ իմ տարիների սեփական փորձը, որն ունեմ բրենդի զարգացման և բիզնեսի կառավարման մեջ՝ ստեղծելու այնպիսի ապրանքանիշ, որը կսիրեն բոլորը:

Մաշկի խնամքի համար ստեղծած մեր բոլոր պրոդուկտները ներառում են հենց այն ամենը, ինչը մենք ներկայացնում ենք որպես ընկերություն, այն է՝ մաքուր՝ ոչ թունավոր բաղադրիչներ և անզիջում որակ: Մենք նաև հավատում ենք, որ այն, ինչ դուք քսում եք ձեր մաշկին, շատ կարևոր է, այդ իսկ պատճառով մենք պարտավորվել ենք օգտագործել միայն օրգանիկ, ամբողջովին բնական բաղադրիչներ, որոնք զերծ են տոքսիններից և հագեցած են հակաօքսիդանտներով՝ առավելագույն արդյունքի հասնելու համար:

Լուսին Օրգանիկսում մենք շատ լուրջ ենք վերաբերվում «մաշկի խնամք» ասվածին: Մեզ համար դա նշանակում է լավագույնս խնամել մաշկը։ Մեր շքեղ պրոդուկտները ստեղծված են ձեր մաշկի բնական նյութափոխանակության հետ աշխատելու համար՝ ապահովելով վիտամինների, հանքանյութերի, ամինաթթուների և հակաօքսիդանտների բավարար պաշարներ, որոնք անհրաժեշտ են առողջ և փայլուն մաշկ ունենալու  համար:

Մենք ունենք երկու լաբորատորիա և արտադրամաս, մեկը՝ Հայաստանում, իսկ մյուսը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Բոլդեր քաղաքում: Մենք այքնան ուրախ  ենք, որ կարող ենք մեր բնական մաշկի խնամքի միջոցները հասանելի դարձնել 9 տարբեր երկրների հաճախորդների համար: Մեզ համար դա միայն վաճառքի չէ, այլ մեր հաճախորդների հետ ստեղծած հարաբերությունների: Անկեղծ ասած, մեզ ընտրում են ոչ թե պարզապես հաճախորդներ, այլ կանանց մի մեծ համայնք, կանայք, որոնք ոգեշնչում և աջակցում են միմյանց՝ մաշկի խնամքի միջոցով:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  • Որակ. մենք օգտագործում ենք կայուն, սերթիֆիկացված օրգանիկ և բնական բաղադրիչներ՝ ստեղծելու ֆորմուլաներ, որոնք ոչ միայն հիանալի զգացողություններ են առաջացնում մաշկին դիպչելով, այլև՝ լավ են ազդում դրա առողջության վրա:
  • Հաճախորդակենտրոն մոտեցում. մեր հաճախորդների առողջությունը, բարեկեցությունը և գեղեցկությունը միշտ մեր առաջնահերթություններն են:
  • Արդյունավետություն. մենք ձգտում ենք մաշկի խնամքի ոլորտում լավագույնս դրսեվորվել այն ամենում, ինչ անում ենք:
  • Ազնվություն. մենք հավատարիմ ենք մնում մեր համոզմունքներին, մեր հաճախորդներին և ամբողջ հասարակությանը:
  • Վստահություն. մենք հասկանում ենք, որ մեր հաճախորդները մաշկի խնամքի հարցում ունեն ընտրության իրավունք և հնարավորություն, և մենք շնորհակալ ենք մեր հանդեպ նրանց վստահության համար:

Հույս ունենք, որ դուք կմիանաք մեզ՝ ավելի առողջ և պայծառ մաշկ ունենալու մեր այս ճանապարհին: Փորձեք մեր շքեղ պրոդուկտները հենց այսօր. արդյունքը երկար սպասեցնել չի տա: