Ցերեկային քսուք SPF-15

(1 customer review)

19,000 AMD

ալոեով, կանաչ թեյի և վարունգի էքստրակտներով (արևապաշտպան SPF 15)
Մաշկի բոլոր տեսակների համար
50 մլ

Ապրանքի նկարագրություն

Այս քսուքը պարունակում է ալոեի, կանաչ թեյի և վարունգի էքստրակտներ, որոնք իդեալական են ամռան շոգ ամիսներին՝ դեմքի մաշկը ողջ օրվա ընթացքում թարմ և խոնավ պահելու համար։ Այս էքստրակտները կանխում են ազատ ռադիկալների առաջացումը և ապահովում մաշկի բջիջների առողջ նյութափոխանակությունը։

Այս քսուքը ամենօրյա ցերեկային խոնավացնող քսուք է: Պարունակում է կանեփի, կոկոսի, ժոժոբայի, նուշի յուղեր, որոնք ինչպես և մեր մյուս ցերեկային քսուքը, կապահովեն թավշյս մաշկի զգացողություն ողջ օրվա ընթացքում։ Այս հիանալի ֆորմուլան, բացի հզոր հակաօքսիդանտ էքստրակտներից և յուղերից, նաև պարունակում է բնական արևապաշտպան ցինկ։ Սա մեր միակ արևապաշտպան ֆակտր պարունակող, միևնույն ժամանակ խոնավացնող քսուքն է։

Ինչպես գիտենք, արևի ճառագայթները վատ ազդեցություն ունեն դեմքի մաշկի վրա. նրանք կանխում են կարևոր սպիտակուցների սինթեզը մաշկի տակ՝ նպաստելով մաշկի շուտ ծերացմանը, ինչպես նաև խանգարում են մելանինի հավասարաչափ բաշխմանը մաշկի մակերեսին, որն էլ բերում է պիգմենտացիաների առաջացմանը։

Այս քսուքը իր հատուկ ֆորմուլայով նախատեսված է ինչպես չոր և նորմալ, այնպես էլ յուղոտ և կոմբինացված մաշկի համար։
Օգտագործման եղանակը՝ քսել ողջ դեմքին առավոտյան։

Նախապես լվանալ մաշկը Լուսին Օրգանիկսի ամենօրյա սկրաբով, այնուհետև բալանսավորել մաշկը Լուսինի երիցուկի տոնիկով և քսել այս արևապաշտպան խոնավացնող քսուքը մեր ամառային հավաքածուից։

Օգտակար հատկությունները` խոնավացնող, հակաօքսիդանտային, ալոեով, կանաչ թեյի և վարունգի էքստրակտներով պատրաստված SPF 15 այս արևապաշտպան քսուքը՝ մեր ամառային հավաքածուից, ի շնորհիվ իր մեջ պարունակվող ցինկի՝ պաշտպանում է մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վատ ազդեցությունից՝ դրանով իսկ կանխելով մաշկի վաղաժամ ծերացումը և պիգմենտային հետքերի առաջացումը: Ալոեն և կանաչ թեյի էքստրակտը անփոխարինելի հակաօքսիդանտներ են մաշկի համար, որոնք մասնակցում են էպիդերմիսի վերականգնողական պրոցեսներին՝ պահպանելով մաշկի երիտասարդությունը երկար տարիներ։ Վարունգի էքստրակտը հիանալի թարմություն է հաղորդում մաշկին և նույնպես պայքարում է պիգմենտային հետքերի առաջացման դեմ։ Կանեփի, կոկոսի, ժոժոբայի, նուշի և շիի յուղերն էլ ինքնին բնականից ունեն արևապաշտպան ֆիլտր և ցինկի հետ միասին հիանալի կատարում են իրենց արևապաշտպան ֆունկցիան՝ հաղորդելով մաշկին բնական և անթերի տեսք։ Տոնային քսուքը վրայից քսելու դեպքում ավելի հարթ և գեղեցիկ է դիտվում։

Հիմնական բաղադրիչներ. ալոե, կանաչ թեյի էքստրակտ, վարունգի էքստրակտ, կանեփի սերմի յուղ, կոկոսի յուղ, ժոժոբայի յուղ, նուշի յուղ, շիի յուղ, նարդոսի, բերգամոտի և ռոզմարինի եթերայուղեր։

Չի պարունակում պարաբեններ, արհեստական բույրեր, ներկեր:

Օգտագործման եղանակը` վերցնել քսուքից մի փոքր, մերսելով քսել դեմքի մաշկին մինչև ներծծվի։

Պահպանման եղանակը` պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ լույսի և արևի ճառագայթներից հեռու։

Պահպանման ժամկետը` բացելուց հետո 3 ամիս։

Հակացուցումներ` անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ։

Բաղադրությունը` ջուր, ալոե, կանեփի յուղ, կոկոսի յուղ, նուշի յուղ, Ժոժոբայի յուղ,
շիի յուղ, կանաչ թեյի էքստրակտ, վարունգի էքստրակտ, վիտամին E, նարդոսի եթերայուղ, ռոզմարինի եթերայուղ, բերգամոտի եթերայուղ

* 100% բնական եթերայուղերի բաղադրիչներ

Արտադրված է Հայաստանում

1 review for Ցերեկային քսուք SPF-15

  1. Anoush

    I think it’s your bestseller product girlzzz❤️❤️❤️❤️❤️

Add a review

Your email address will not be published. Required fields are marked *