Շուրթերի Բալզամ
11,000 AMD
ժոժոբայի և մակադամիայի յուղերով
Մաշկի բոլոր տեսակների համար
15 մլ
Ապրանքի նկարագրություն
Այս շքեղ բալզամը բարձրակարգ խնամք է շուրթերի համար` տարվա ցուրտ և շոգ եղանակներին։ Իր հարուստ բաղադրության շնորհիվ այն տարվա ցուրտ եղանակներին 100% – ով պաշտպանում է շուրթերը ճաքճքվելուց և ցրտահարությունից, ամբողջությամբ լավացնում է արդեն չորացած, թեփոտված ու վնասված շուրթերը, իսկ տարվա շոգ եղանակին` պաշտպանում արևի ճառագայթներից՝ պահպանելով շուրթերի բնական գույնը և փայլը։
Այս անկրկնելի ֆորմուլայով ստեղծված շքեղ բալզամը կանխում է նաև շուրթերի շուրջ մանր գծերի առաջացումը։
Ժոժոբայի յուղ – բնական կոլագենի աղբյուր է համարվում, հարուստ է վիտամին E-ով, ճարպաթթուներով, պաշտպանում է շուրթերը չորանալուց և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վատ ազդեցությունից։ Ունի հակասեպտիկ և հակաբակտերիալ հատկություններ, այդ իսկ պատճառով հիանալի արդյունք է ցուցաբերում նաև հերպեսի ժամանակ։
Մակադամիայի յուղ – պարունակում է մեծ քանակի վիտամին C, A, E, հակաօքսիդանտներ, ինչի շնորհիվ համարվում է վերականգնող, հյուսվածքներն ամրացնող յուղ, այդ իսկ պատճառով մենք այն ընդգրկել ենք մեր բալզամի մեջ՝ վնասված շուրթերը արագ վերականգնելու համար։
Կոկոսի յուղ – շատ հարուստ է հագեցած և ոչ հագեցած ճարպաթթուներով, վիտամին E-ով, ունի հակաբակտերիալ, հակամանրէային հատկություններ, որն առավել ամրապնդում է այս շքեղ բալզամի օգտակար հատկությունները։
Մեղրամոմ – այս բալզամում մենք ընտրել ենք ԱՄՆ – ի Տեխաս նահանգի մեղրապանների կողմից արտադրած մեղրամոմ։ Օրագանիկ ծաղիկներից ստացված այս հիասքանչ օրգանական մեղրամոմը բնական հակաբիոտիկ է համարվում, որովհետև ունի շատ ուժեղ արտահայտված բակտերիոցիտ, մանրէասպան, հակավիրուսային հատկություններ, ինչի շնորհիվ շատ արագ անցկացնում է շուրթերից բորբոքային պրոցեսները, վերականգնում ճաքերը, չորությունը և հաղորդում շատ գրավիչ փայլ։
Գերչակի յուղ – անփոխարինելի բաղադրիչ է համարվում շուրթերի խնամքի գործում, շատ հարուստ է վիտամին E-ով, ճարպաթթուներով և հանքային տարրերով։ Օգնում է նույնիսկ հերպեսի դեպքում` իր հակասեպտիկ, հակասնկային, հակավիրուսային հատկությունների շնորհիվ։
Անանուխի և թուրինջի եթերայուղերը անուշ բույր և երկարատև թարմություն են հաղորդում շուրթերին։
Լուսինի այս շքեղ բալզամը հիանալի փափկություն, խոնավություն և շլացուցիչ փայլ կհաղորդի ձեր շուրթերին։
Այն Հիանալի է նաև շրթներկի վրայից քսելու համար։
Առողջ և գրավիչ շուրթերի համար անփոխարինելի բալզամ։
Amalya –