Մարմնի կարագ
21,000 AMD
կակաոյի և կոկոսի յուղերով
Մաշկի բոլոր տեսակների համար
118 մլ
Ապրանքի նկարագրություն
Այս հիանալի ֆորմուլան, որը պատրաստված է կակաոյի, կոկոսի, նուշի օրգանական յուղերով, սնուցում և խոնավացնում է մաշկը մինչև խորը շերտեր՝ դարձնելով այն առավել առաձգական և հարթ։
Կակաոյի յուղը, որը շատ հարուստ է հագեցած և ոչ հագեցած ճարպաթթուներով, հրաշքներ է գործում հղիության ընթացքում առաջացող զոլերի դեմ, ինչպես նաև նկատելի արդյունք է ցուցաբերում արդեն իսկ առաջացած զոլերի վերացման գործում։
Կոկոսի յուղը հարուստ է B, A, E, և C վիտամիններով, երկաթով և ֆոսֆորով, ինչի շնորհիվ արագացնում է փոխանակային պրոցեսները մաշկի տակ, վերականգնում մաշկի ամբողջականությունը և պայքարում մարմնի մաշկի չորության, գրգռվածության եւ անհարթության դեմ։
Նուշի յուղ՝ հավերժ գեղեցկության և երիտասարդության պահպանման հզոր գործոն։ Նուշի յուղն իսկական պաշպանն է մաշկի ծերացման դեմ։ Այն վիտ E -ի հզոր աղբյուր է և շատ մեծ դեր ունի մաշկի երիտասարդության պահպանման գործում։
Այս անկրկնելի մարմնի կարագը նախատեսված է ողջ մարմնի համար։ Կբուժի տարիներ շարունակ տևած կրունկների ճաքերը, ոտքերի մաշկի թեփոտությունը, մազահեռացման հետևանքով առաջացած կարմիր կետիկները, կխոնավեցնի ձեր մարմնի մաշկը՝ այն դարձնելով փափուկ, հարթ և բնական փայլ կհաղորդի։
Մաշկի հետ շփվելիս այս կարագն անմիջապես հալվում և արագ ներծծվում է մաշկի մեջ՝ թողնելով թավշյա և շատ հաճելի զգացողություն։
Օգտակար հատկությունները` Վիտամիններով հագեցած այս հիասքանչ մարմնի կարագը , որը սնուցող , խոնավացնող , վերականգնող հատկություններով օժտված յուղերի համադրություն է , վերականգնում է մաշկի ամբողջականությունը՝ դարձնելով այն ավելի հարթ և առաձգական: Այս կարագի բաղադրության մեջ գտնվող բոլոր բաղադրիչներն ակտիվ կերպով պայքարում են հղիության ընթացքում առաջացող զոլերի, ինչպես նաև ցելյուլիտի դեմ։
Հիմնական բաղադրիչներ` կակաոյի յուղ , նուշի յուղ , շիի յուղ
Չի պարունակում պարաբեններ, արհեստական բույրեր , ներկեր
Օգտագործման եղանակը` վերցնել կարագից մի փոքր, մերսելով քսել մարմնի խոնավ մաշկին, մինչև ներծծվի
Պահպանման եղանակը` պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում ՝ լույսի և արևի ճառագայթներից հեռու։
Հակացուցումներ` անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ։
Բաղադրությունը` քաղցր նուշի յուղ, կակաոյի յուղ, շիի յուղ , կոկոսի յուղ , մեղրամոմ, վիտամին E Non GMO , նարնջի եթերայուղ*: Limonene*, Citronello*l,Geraniol*, Linalool*
100% բնական եթերայուղերի բաղադրիչներ
Արտադրված է Հայաստանում
Nvard –
I’m in love with this amazing body butter. It’s smells soooo good
Tamarik (verified owner) –
Լավագույնից լավագույնը… Չկա նման պրոդուկտ ուրիշ որևէ տեղ… Այս մարմնի կարագը ամենալավն է ու այստեղ երկու կարծիք լինել չի կարող…