Բալանսավորող գիշերային քսուք
19,000 AMD
ալոեով և նռան կորիզի յուղով
Մաշկի բոլոր տեսակների համար
50 մլ
Ապրանքի նկարագրություն
Այս գիշերային քսուքը նախատեսված է բոլոր տիպի մաշկերի համար: Պարունակում է ալոեի, նռան կորիզի, արգանի, ժոժոբայի, ավոկադոյի յուղեր, թեյի ծառի և բերգամոտի եթերայուղեր: Այս բոլոր բաղադրիչների համադրությամբ ստեղծված հզոր ֆորմուլան խթան է հանդիսանում մաշկի բալանսավորման, վերականգնման, թարմության, խոնավության և սնուցման համար:
Նռան կորիզի յուղը հզոր հակաօքսիդանտ է համարվում` շնորհիվ իր С, Е, К, В5 վիտամինների և օմեգա 3, 6, 9 ճարպաթթուների պարունակության։ Այն լավացնում է մաշկի գույնը, բարձրացնում էլաստիկությունն ու առաձգականությունը։ Վերականգնում է ճարպագեղձերի ճիշտ աշխատանքը` չոր և նորմալ մաշկը խոնավ, փափուկ և սնուցված պահելով, իսկ յուղոտ և կոմբինացված մաշկը` բալանսավորված և ճարպագեղձերի առողջ աշխատանքը կարգավորած:
Այս գիշերային քսուքում առկա է ալոեի բարձր կոնցենտրացիա, ինչի շնորհիվ այն հարուստ է միկրոէլեմենտներով, վիտամիններով, ամինաթթուներով և հակաբորբոքային մեծ ազդեցությամբ, որոնք մի ամբողջական հզոր համակարգ են կազմում` խթանելով կոլագենի և էլաստիկ սպիտակուցների սինթեզը գիշերվա ընթացքում: Ալոեն անփոխարինելի բաղադրիչ է համարվում և չոր, և յուղոտ մաշկի ամենօրյա խնամքի համար:
Այս գիշերային քսուքը պարունակում է նաև այլ հզոր հակաօքսիդանտներ, ինչպիսիք են արգանի, ժոժոբայի և ավոկադոյի յուղերը, որոնք սնուցում, փափկացնում և խոնավացնում են մաշկը մինչև խորը շերտեր։ Արագացնում են մաշկի տակ ընթացող նյութափոխանակության պրոցեսները գիշերվա քնի ընթացքում, որպեսզի առավոտյան արթնանաք հանգստացած և վերականգնված մաշկի զգացողությամբ:
Այս քսուքը նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար, ակնթարթորեն անցկացնում է չոր մաշկի թեփոտվածությունը, խոնավեցնում և պահպանում է, իսկ յուղոտ մաշկի դեպքում, շնորհիվ ալոեի հրաշագործ հատկությունների, բալանսավորում է մաշկի ճարպագեղձերի աշխատանքը և վերացնում ավելորդ յուղի արտադրությունը:
Քսել դեմքի մաշկին երեկոյան
Օգտակար հատկությունները` Ալոեով և նռան կորիզի յուղով պատրաստված այս հիանալի գիշերային քսուքը իսկական բալասան է համարվում ինչպես չոր և նորմալ, այնպես էլ յուղոտ և կոմբինացված մաշկի համար։ Այն անմիջապես փափկացնում և անցկացնում է չոր մաշկի թեփոտվածությունը և, ի շնորհիվ իր մեջ պարունակվող թեյի ծառի եթերայուղի, արդյունավետ կերպով կարգավորում է յուղոտ մաշկի ճարպագեղձերի աշխատանքը՝ կանխելով ավելորդ ճարպի արտազատումը մաշկի մակերես։ Նռան կորիզի, ավոկադոյի, արգանի և ժոժոբայի յուղերի հրաշագործ հատկություններով օժտված այս քսուքն արագացնում է մաշկի բջիջների բնականոն վերարտադրման պրոցեսները գիշերվա քնի ընթացքում, ինչը բարձրացնում է մաշկի էլաստիկությունն ու առաձգականությունը՝ հաղորդելով նրան շատ գեղեցիկ և առողջ տեսք։ Ալոեն և թեյի ծառի եթերայուղը, օժտված լինելով ուժեղ հակաբորբոքային հատկությամբ, արդյունավետ կերպով անցկացնում են մաշկի ցանկացած գրգռվածություն և հիանալիորեն կարգավորում են մաշկի ջրաճարպային բալանսը։ Այն շատ արագ ներծծվում է՝ հաղորդելով մաշկին թավշյա փափկություն և բնական փայլ։
Հիմնական բաղադրիչներ` Ալոե, նռան կորիզի յուղ, ավոկադոյի յուղ, արգանի յուղ, ժոժոբայի յուղ, թեյի ծառի եթերայուղ։ Չի պարունակում պարաբեններ, արհեստական բույրեր, ներկեր:
Օգտագործման եղանակը` Վերցնել քսուքից մի փոքր, մերսելով քսել դեմքի մաշկին մինչև ներծծվի։
Պահպանման եղանակը` Պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ լույսի և արևի ճառագայթներից հեռու։
Պահպանման ժամկետը` Բացելուց հետո 3 ամիս։
Հակացուցումներ` Անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ։
Բաղադրությունը` Ջուր, Ալոե, Նռան կորիզի յուղ, ժոժոբայի յուղ, ավոկադոյի յուղ, արգանի յուղ, վիտամին E, թեյի ծառի եթերայուղ, նարդոսի եթերայուղ, ռոզմարինի եթերայուղ, բերգամոտի եթերայուղ
* 100% բնական եթերայուղերի բաղադրիչներ
Արտադրված է Հայաստանում
Արաքսյա –
շատտտտ լավն է, երեկոյան դեմքի դիմակ օգտագործելուց հետո պարդատիր այս գիշերայինն եմ քսում, ընտիր խոնավացնում է