Մազերի դիմակ

(2 customer reviews)

31,000 AMD

Մորինգայի և սև պղպեղի յուղերով
Մաշկի բոլոր տեսակների համար
60 մլ

Ապրանքի նկարագրություն

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
Սա մազերի խնամքի համար անկրկնելի միջոց է: Այն կամրացնի և կսնուցի ձեր մազերը: Մեր յուրահատուկ ֆորմուլան հագեցած է կարևորագույն վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և ամբողջական ամինաթթուներով, որոնք ակտիվորեն խթանում են թթվածնի շրջանառությունը գլխամաշկի մեջ:
Այս հզոր ֆորմուլան պատրաստված է մորինգայի, արնիկայի և սև պղպեղի յուղերով, որպեսզի ակտիվորեն սնուցի ձեր մազերը և կանխի մազաթափությունը, վնասումը և նոսրացումը: Մեր հզոր, արդյունավետ ֆորմուլան պարունակում է ռոզմարինի յուղի հատուկ խոնավությունը պահպանող հատկությունները՝ գլխամաշկը փափկեցնելու համար՝ կանխելով թեփը և խթանելով մազերի աճը:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԻՇՏ ՁԵՎ:
Վերցնել դիմակից մի քանի կաթիլ, կաթեցնել մազարմատին և նուրբ՝ մատների ծայրերով մերսել գլխամաշկը: Կաթիլների քանակը կախված է մազերի երկարությունից և խտությունից: Մերսել մազարմատից դեպի մազերի ծայրը, այնպես, որ դիմակը տարածվի մազերի ողջ ծավալով: Օգտագործել շաբաթը 1-2 անգամ, կարելի է նաև ավելի հաճախ՝ ըստ ցանկության: Պահել դիմակը 1-2 ժամ, որից հետո՝ լվանալ մազերը ինչպես սովորաբար:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Օրգանական moringa oleifera (moringa) սերմի յուղ, օրգանական cocos nucifera (կոկոսի) յուղ, օրգանական prunus amygdalus dulcis (քաղցր նուշ) յուղ, օրգանական argania spinosa (արգան) միջուկի յուղ, օրգանական simmondsia chinensis-ի յուղ, օրգանական ricinus communis (գերչակի) սերմի յուղ, օրգանական tocopherol (վիտամին E), օրգանական rosmarinus officinalis (խնկունի) տերևի յուղ, piper nigrum (սև պղպեղ) յուղ, salvia sclarea (clary sage) յուղ, cupressus sempervirens տերևի (կիպարիս) յուղ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:
Պրոդուկտը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար: Դադարեցնել օգտագործումը, եթե նկատվում է գրգռվածություն: Պահել զով և չոր վայրում:

ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՅՍ ՊՐՈԴՈՒԿՏԸ:
– մետքասյա փայլ է հաղորդում մազերին
– ամրացնում և սնուցում է մազերը
– խթանում է թթվածնի շրջանառությունը գլխամաշկի մեջ
– կանխում է մազաթափությունը և վերականգնում վնասված մազերը
– կանխում է թեփի առաջացումը
– խթանում է մազերի աճը

2 reviews for Մազերի դիմակ

  1. Մարիամ

    Շատ լավն է, մազաթափություն չունեմ վաղուց ինչ օգտագործում եմ

  2. Արաքսյա

    հիացած եմ, տևական ժամանակ է օգտագործում եմ, մազերս շատ ահավոր վիճակում էին, հիմա ուշքի են եկել ։ Հավանում եմ շատ

Add a review

Your email address will not be published. Required fields are marked *