Շիճուկ աչքի շուրջ մաշկի համար
15,000 AMD
չիչխանի և սուրճի հատիկների յուղերով
Մաշկի բոլոր տեսակների համար
10 մլ
Ապրանքի նկարագրություն
Այս պրոդուկտը ստեղծելիս ես նպատակ ունեի ստանալու մի այնպիսի ֆորմուլա, որ, օգտագործելով միայն բնության առաջարկած լավագույն բաղադրիչները, ստանայի անզուգական շիճուկ աչքի շուրջ մաշկի համար: Չիչխանի և սուրճի հատիկների յուղերով մեր այս շիճուկը հրաշքներ է գործում։
-Սոնա
Մանրկրկիտ կերպով ընտրված բաղադրիչների այս եզակի ֆորմուլան, որ իր մեջ ներառում է մասուրի, ջրիմուռների, ժոժոբայի և կակայի յուղեր, աչքերի տակի մաշկին տալիս է անհրաժեշտ հատուկ խնամքը՝ մաշկին հաղորդելով երիտասարդության և թարմության նրբին փայլ։
Չիչխան
Կարոտինի, A և C վիտամինների հզոր աղբյուր համարվող չիչխանն ունի մաշկը վերականգնելու եզակի ունակություն։
Սուրճի հատիկների յուղ
Կոֆեինի բարձր կոնցենտրացիա պարունակելու շնորհիվ այս հարուստ բաղադրիչը պայքարում է այտուցի և մուգ շրջանակների դեմ։
Մասուրի յուղ
Իր շքեղ կարմիր գույնով հայտնի մասուրը, որ ունի վիտամին C-ի բարձր կոնցենտրացիա, հզոր հակաօքսիդանտ է։
Ժոժոբա
Ծագմամբ Հարավային Կալիֆոռնիայից մեր ժոժոբայի յուղը մասնավորապես օգտագործվել է կոլագենի սինթեզը նշանակալիորեն ակտիվացնելու և մաշկին ավելի առողջ տեսք հաղորդելու համար։
Ավոկադո
Ավոկադոյի յուղը հրաշալի կերպով գործում է որոշակիորեն արտահայտված մանր կնճիռների դեմ՝ արդյունավետ կերպով հարթեցնելով աչքերի շուրջ մաշկը։
Ջրիմուռների յուղ
Բնության հրաշք այս յուղն ունի երիտասարդացնող, հարթեցնող և պաշտպանող ապշեցուցիչ հատկություններ։
Կակայ
Ամազոն գետի ավազանների երկայնքով հայտնաբերված կակայի յուղը վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է և գործում է որպես մաշկի բնական փայլը պահպանող անփոխարինելի բաղադրիչ։
Եվ այս ամենի համադրությունը հատուկ ֆորմուլայում անփոխարինելի միջոց է աչքերի շուրջ մաշկի խնամքի համար։
* 100% բնական եթերայուղերի բաղադրիչներ
Արտադրված է Հայաստանում
Anahit –
Ogtagorcum em u shat em havanum
Nanar –
The bestttt
Elen –
Im anpoxarinelin e ays achqeri yux
Մերի –
արդեն տարուց ավել է միայն աչքերի խնամք սա եմ օգտագործում, մգությունը բավականին բացել է