Ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնելու միջոց

(2 customer reviews)

19,000 AMD

ալոեով և ձիթապտղի յուղով
Մաշկի բոլոր տեսակների համար
118մլ

Ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնող այս միջոցը մաշկի խնամքի համար ամենակարևորներից է: Այս հատուկ ֆորմուլան համատեղում է խոնավությամբ հարուստ ալոե, ձիթապտղի յուղ և խորը մաքրող այլ բաղադրիչներ: Այն նրբորեն հեռացնում է շպարը և մաքրում մաշկը մեկ՝ հեշտ քայլով՝ առանց հեռացնելու մաշկի բնական խոնավությունը՝ դարձնելով այն ավելի մաքուր, հարթ և պայծառ: Ամենօրյա մաշկի խնամքի անբաժանելի մասնիկ, որը, վստահ ենք՝ ձեզ շատ դուր կգա:

«Ես այնքան հպարտ եմ մեր ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնող այս պրոդուկտով: Նախկինում ես պայքարի մեջ էի շպարը հեռացնող միջոցների հետ: Դրանք կամ չափազանց յուղային էին և հետքեր էին թողնում մաշկիս վրա, կամ՝ այնքան չոր, որ թարթիչներս թափվում էին: Ես հոգնել էի այդ յուղային միջոցներից, որոնք վնասոմ էին աչքերս և թարթիչներս: Մեր ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնող միջոցը մեկ՝ հեշտ քայլով կհեռացնի աչքերի դիմահարդարումը, տոնային քսուքը, ողջ շպարը՝ թողնելով միայն մաքրության և փափկության զգացողություն: Եթե դուք էլ ինձ նման ամեն օր չեք դիմահարդարվում, ապա այս միջոցը նաև ֆանտաստիկ է ամեն օր պարզապես լվացվելու համար: Այն կմաքրի մաշկի ծակոտիները, կհեռացնի շրջակա միջավայրի փոշին և կեղտը, ինչպես նաև ավելորդ յուղը»: 

– Սոնա

94%-ին դուր է եկել, թե որքան հեշտ է մաքրվել ամբողջ շպարը:

100%-ը նկատել է, թե որքան նուրբ է լվացվելու այս միջոցը:

89%-ը նշել է, որ այն մաշկի՝ ցերեկային և գիշերային խնամքի անհրաժեշտ մասնիկ է:

94%-ը նկատել է, որ մաշկը ակնհայտորեն ավելի մաքուր է, պայծառ և հարթ:

Արդյունքը՝ ըստ մեր հաճախորդներից 52-ի հարցման, ովքեր 3 ամիս շարունակ օգտագործել են ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնող միջոցը՝ օրական երկու անգամ:

Շպարը հեռացնելու և դեմքը լվանալու/մաքրելու համար, օրական երկու անգամ՝ շրջանաձև շարժումներով նրբորեն տարածել լվացվելու միջոցը դեմքին, այնուհետև լավ լվանալ տաք ջրով։ Լվացվելուց հետո կարևոր է օգտագործել մեր ցերեկային կամ գիշերային խոնավացնող քսուքներից որևէ մեկը:

Ալոե. խոնավությամբ հարուստ այս բաղադրիչն ունի խորը մաքրող հատկություն, որն օգնում է մաքրել մաշկը՝ չհեռացնելով վերջինիս բնական խոնավությունը:

Ձիթապտղի յուղ. հին հույները օգտագործում էին ձիթապտղի յուղը մաշկը մաքրելու համար, քանի որ այն ունի անհավատալի մաքրող հատկություններ: Հարուստ լինելով հակաօքսիդանտներով՝ ինչպիսիք են վիտամին E-ն, պոլիֆենոլները և ֆիտոստերոլները, այս անհավատալի բաղադրիչը դարձնում է այս պրոդուկտը շպարը հեռացնող լավագույն միջոցը երբևէ:
Կակաոյի յուղ. կակաոյի յուղը օգնում է նվազեցնել բորբոքումները՝ միաժամանակ մաքրելով ծակոտիները և վերականգնելով մաշկի խոնավությունը:

  • Լուսին Օրգանիկսը միշտ օգտագործում է լավագույն բաղադրիչները իր հատուկ ֆորմուլաների ստեղծման համար, քանի որ մենք հավատացած ենք, որ վերջնական պրոդուկտը նույնքան լավն է, որքան այն բաղադրիչները, որոնք մենք կիրառում ենք դրա մեջ:
  • Հիասքանչ պրոդուկտը երբեք չի ստեղծվում միջին որակի բաղադրիչներից, իսկ մենք ստեղծում ենք միայն հիասքանչ պրոդուկտներ:
  • Մենք հավատարիմ ենք մաշկի գիտակցված խնամքի ստեղծմանը, որը հիանալի է ձեր մաշկի, առողջության և շրջակա միջավայրի համար:
  • Մենք միշտ հավատարիմ ենք՝ ստեղծել պրոդուկտ, որը երբեք չի փորձարկվի կենդանիների վրա:
  • Մենք օգտագործում ենք USDA և COSMOS օրգանական բաղադրիչներ, որոնք 100% բնական են, առանց ԳՄՕ, և չեն պարունակում արհեստական կամ սինթետիկ բաղադրիչներ, ինչպիսիք են պարաբենները, տոլուոլը, օքսիբենզոնը, արհեստական բուրավետիչները, գույները, ներկերը, ֆտալատները և այլ քիմիական նյութեր:

Aqua(Ջուր),  Aloe Barbadensis(Ալոե) Leaf Juice, Organic Olea Europaea (Ձիթապտղի յուղ) Fruit Oil, Organic Theobroma cacao (Կակաոյի յուղ) Seed Butter, Decyl Glucoside, Coco Glucoside, Sodium Cocoyl Glutamate, Organic Vegetable Glycerin (բուսական գլիցերին), Cetearyl Olivate (and) Sorbitan Olivate, Lactobacillus Ferment, Leuconostoc/Radish Root Ferment Filtrate & Lactobacillus & Cocos Nucifera (Coconut) Fruit Extract, Sodium PCA, Vanilla Planifolia Fruit Extract (Վանիլի էքստրակտ), Organic Tocopherol (Վիտամին  E), Sodium Stearoyl Glutamate, Xanthan Gum, Potassium Sorbate, Lactic acid, Sodium Phytate.

Պրոդուկտը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
Դադարեցնել  օգտագործումը, եթե առաջացնում է գրգռում: Պահել զով և չոր վայրում։

2 reviews for Ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնելու միջոց

  1. Liza (verified owner)

    hiasqanch product e

  2. Մելինե

    անկեղծ ասած , որ գնեցի չէի մտածում , որ ջրակայուն շպարը ու հատկապես տուշը էդպես լավ կհանի , բայց հաճելիորեն հիացա, լավ մաքրում է դեմքը շպարից

Add a review

Your email address will not be published. Required fields are marked *