Հակատարիքային գիշերային բալզամ
22,000 AMD
Չիչխանի և Ջրիմուռների Յուղերով
Չոր մաշկի տեսակների համար
50 մլ
Ապրանքի նկարագրություն
Չիչխանի և ջրիմուռների յուղերից պատրաստված մեր հակատարիքային գիշերային քսուքը նախատեսված է գիշերվա ընթացքում մաշկը սնուցելու, հարթեցնելու և դրան բնական փայլ հաղորդելու համար։
Այս հատուկ ֆորմուլայով գիշերային քսուքը պարունակում է չիչխանի, ջրիմուռների, արգանի, ժոժոբայի, նռան կորիզի և վաղենակի յուղեր, ինչպես նաև նարնջի և բերգամոտի եթերայուղեր։
-
Չիչխանի յուղը կարոտինների հզոր աղբյուր է, ինչը նշանակում է, որ այն բնականից հարուստ է վիտամին A-ով, որն էլ ապահովում է մաշկի երիտասարդացումը։ Չիչխանի յուղը պոլիվիտամինային ամբողջական կոմպլեքս է, որը պարունակում է նաև վիտամի E և K:
-
Ջրիմուռների յուղը անփոխարինելի բաղադրիչ է տարիքային մաշկի խնամքի համար, քանի որ պարունակում է այնպիսի ամինաթթուներ և սպիտակուցներ, որոնք կառուցվածքով շատ մոտ են կոլագենի կառուցվածքին, ահա թե ինչու այն ունի հզոր հակակնճիռային ազդեցություն։ Ջրիմուռների յուղը պարունակում է մեծքանակությամբ հանքային տարրեր՝ կալիում, կալցիում, ցինկ, որոնք ունեն կնճիռները հարթեցնելու անփոխարինելի հատկություն։
-
Նռան կորիզի յուղը ուժեղագույն հակաօքսիդանտ է, պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը օգնում է մաշկի գույնի հավասարեցմանը և ամրացնում է մաշկի հյուսվածքները։
-
Արգանի յուղը հարուստ է վիտամին E-ով, որը մաշկի երիտասարդության պահպանման գործում մեծ դեր ունի։
-
Ժոժոբայի յուղը համարվում է բնական կոլագեն, որն օգնում է մաշկին՝ արագացնել կոլագենի և էլաստինի սինթեզը, որոնք համարվում են մաշկի առաձգականության պահպանման հիմնաքարերը։
-
Վաղենակի յուղը հայտնի է իր ուժեղ հակաբորբոքային և հակավիռուսային հատկանիշներով և օգնում է կանխել մաշկի վրա առաջացող հնարավոր բորբոքումները։
Միայն այս հատուկ՝ մեր կողմից ստեղծված ֆորմուլայի շնորհիվ է, որ այս բոլոր յուղերը այնպես են համադրված, որ դրանց ակտիվ բաղադրիչները գիշերվա ընթացքում ապահովում են հակաօքսիդանտների, վիտամինների և հանքանյութերի հարուստ պաշար, որոնց շնորհիվ էլ առավոտյան արթնանում եք բնականորեն փայլող, երիտասարդացած և հանգստացած մաշկով։
Amalya –