Հակատարիքային աչքի քսուք 

(1 customer review)

18,000 AMD

Սուրճի Հատիկների և Մասուրի Յուղերով
Չոր մաշկի տեսակների համար
15 մլ

 

Ապրանքի նկարագրություն

Աչքերի շուրջ մաշկի համար մեր բարձրակարգ քսուքը, որը պատրաստված է սուրճի հատիկների և մասուրի յուղերով, նախատեսված է աչքերի շուրջ գտնվող նուրբ մաշկը հարթեցնելու, երիտասարդացնելու, պարկերից ազատվելու և մուգ շրջանակաները գունաբացելու համար:

Այս յուրահատուկ ֆորմուլայով հակատարիքային շիճուկը պարունակում է սուրճի հատիկների յուղ, կակայի յուղի, ջրիմուռների յուղ, մակադամիայի յուղ, ժոժոբայի յուղ, ավոկադոյի յուղ:

  • Սուրճի հատիկների յուղը իր մեջ պարունակող կոֆեինի բարձր կոնցենտրացիայի շնորհիվ ակտիվացնում է արյունատար և ավշային անոթներում փոխանակային պրոցեսները, ինչի շնորհիվ էլ հենց արագանում են բջիջների ռեգեներացիոն պրոցեսները։Դա էլ նպաստում է մուգ շրջանակների բացացմանը և պարկերի նվազեցմանը։

  • Կակայի յուղը հզոր հակաօքսիդանտ է, վիտամինների և միներալների հարուստ աղբյուր և անփոխարինելի բաղադրւիչ մաշկի երիտատարդության պահպանման համար։

  • Ջրիմուռների յուղը ունի երիտասարդւացնող, հարթեցնող, պաշտպանող հատկություն։

  • Մակադամիայի յուղը հարուստ է ճարպաթթուներով, հանքանյութերով, վիտամին A-ով և C-ով, կարոտիններով։ Անփոխարինելի բաղադրիչ է չոր մաշկի համար, քանի որ ակնթարթորեն խոնավացնում և սնուցում է մաշկը՝ անմիջապես վերացնելով թեփոտվածությունը։ Մակադամիայի յուղի ճարպաթթուների կառուցվածքը միակն է, որ շատ մոտ է մաշկի բջիջների ճարպի կառուցվածքին, այդ պատճառով էլ անմիջապես ներծծվում է մաշկի մեջ։ Ունի հզոր երիտասարդեցնող հատկություն, հարթեցնում է կնճիռները, բարձրացնում է մաշկի առաձգականությունը, արագ և ճիշտ ձևով կարգավորում է մաշկի ճարպագեղձերի աշխատանքը։

  • Ժոժոբայի յուղը համարվում է բնական կոլագեն, որն օգնում է մաշկին՝ արագացնել կոլագենի և էլաստինի սինթեզը, որոնք համարվում են մաշկի առաձգականության պահպանման հիմնաքարերը։

  • Ավոկադոn ունի արտահայտված տարիքային գծերը հարթեցնող հատկություն։

1 review for Հակատարիքային աչքի քսուք 

  1. Hasmik

    Lavne bayc apsos jamketnery karch en, yndhanur shat goh em

Add a review

Your email address will not be published. Required fields are marked *