Հակատարիքային Ցերեկային Քսուք

(1 customer review)

22,000 AMD

Կոլագենն Ակտիվացնող, Գոջիի Հատապտուղների Էքստրակտով և Մակադամիայի Յուղով
Չոր մաշկի տեսակների համար
50 մլ

 

Ապրանքի նկարագրություն

Կոլագենն ակտիվացնող մեր ցերեկային քսուքը՝ պատրաստված գոջիի հատապտուղների էքստրակտով և մակադամիայի յուղով վերականգնում է մաշկի վնասված բջիջները, խթանում կոլագենի արտադրությունը, ամրացնում մանրաթելերը, բարելավում մաշկի առաձգականությունը և պաշտպանում ազատ ռադիկալներից՝ նվազեցնելով և կանխելով փոքր կնճիռների առաջացումը։

Այս ցերեկային քսուքը պատրաստված է ջրիմուռների, չիչխանի, կոկոսի, մակադամիայի, մասուրի, ժոժոբայի, կակայի և կանաչ սուրճի յուղերից, գոջիի հատապտուղներ էքստրակտից, նարնջի և բերգամոտի եթերայուղերից։

  • Գոջիի հատապտուղների էքստրակտը հզոր հակաօքսիդանտ, այն իր ողջ ուժով պայքարում է ազատ ռադիկալների դեմ, պարունակում է վիտամին C, E, կարոտիններ, ամինաթթուներ, հանքանյութեր, որոնք շատ անհրաժեշտ են մաշկի վերականգնողական պրոցեսների լիարժեք կատարման համար։Գոջիի հատապտուղների էքստրակտը նաև ակտիվորեն խթանում է էլաստինի և կոլագենի սինթեզման գործընթացը։

  • Ջրիմուռների յուղը անփոխարինելի բաղադրիչ է տարիքային մաշկի խնամքի համար, քանի որ պարունակում է այնպիսի ամինաթթուներ և սպիտակուցներ, որոնք կառուցվածքով շատ մոտ են կոլագենի կառուցվածքին, ահա թե ինչու այն ունի հզոր հակակնճիռային ազդեցություն։ Ջրիմուռների յուղը պարունակում է մեծքանակությամբ հանքային տարրեր՝ կալիում, կալցիում, ցինկ, որոնք ունեն կնճիռները հարթեցնելու անփոխարինելի հատկություն։

  • Չիչխանի յուղը կարոտինների հզոր աղբյուր է, ինչը նշանակում է, որ այն բնականից հարուստ է վիտամին A-ով, որն էլ ապահովում է մաշկի երիտասարդացումը։ Չիչխանի յուղը պոլիվիտամինային ամբողջական կոմպլեքս է, որը պարունակում է նաև վիտամի E և K:

  • Կոկոսի յուղը ունի ուժեղ խոնավացնող, սնուցող ինչպես նաև հակաբակտերիալ հատկություններ, վիտամին E-ի հզոր աղբյուր է։

  • Մակադամիայի յուղը հարուստ է ճարպաթթուներով, հանքանյութերով, վիտամին A-ով և C-ով, կարոտիններով։ Անփոխարինելի բաղադրիչ է չոր մաշկի համար, քանի որ ակնթարթորեն խոնավացնում և սնուցում է մաշկը՝ անմիջապես վերացնելով թեփոտվածությունը։ Մակադամիայի յուղի ճարպաթթուների կառուցվածքը միակն է, որ շատ մոտ է մաշկի բջիջների ճարպի կառուցվածքին, այդ պատճառով էլ անմիջապես ներծծվում է մաշկի մեջ։ Ունի հզոր երիտասարդեցնող հատկություն, հարթեցնում է կնճիռները, բարձրացնում է մաշկի առաձգականությունը, արագ և ճիշտ ձևով կարգավորում է մաշկի ճարպագեղձերի աշխատանքը։

  • Մասուրի յուղը հիանալի հակաօքսիդանտ է՝ հարուստ A և C վիտամիններով և օմեգա-ճարպաթթուներով, ինչպես նաև ունի հակատարիքային և երիտասարդացնող հատկություններ։

  • Ժոժոբայի յուղը համարվում է բնական կոլագեն, որն օգնում է մաշկին՝ արագացնել կոլագենի և էլաստինի սինթեզը, որոնք համարվում են մաշկի առաձգականության պահպանման հիմնաքարերը։

  • Կակայի յուղը վիտամին A-ի և E-ի բնական աղբյուր է, որի շնորհիվ այն ունակ է հարթեցնել մանր կնճիռները և պահպանել մաշկի երիտասարդությունը։ Կակայի յուղը պարունակում է շատ մեծ քանակությամբ լինոլենաթթու, որը պատասխանատու է մաշկի բջիջների առողջության համար և որն ապահովում է մաշկի խորը սնուցում և խոնավացում։ Կակայի յուղը նաև պաշտպանում է մաշկը տարբեր գրգռվածություններից և ալերգիաներից։

  • Կանաչ սուրճի հատիկների յուղը՝ շնորհիվ կոֆեինի բարձր կոնցենտրացիայի, բարելավում է մաշկի արյան շրջանառությունը, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի գունաբացմանը , կնճիռների նվազեցմանը, այտուցների և բորբոքումների լավացմանը։

Այս հակատարիքային ցերեկային քսուքը անփոխարինելի է նոր առաջացող մանր կնճիռների և մաշկի երիտասարդացման գործում, քանի որ այն հզոր կոմպլեքս է՝ բաղկացած կոլագենը խթանող ամենաբնական բաղադրիչներից։

1 review for Հակատարիքային Ցերեկային Քսուք

  1. Siranush

    nmany chunecox uxxaki, miayn sa em ogtagorcum te make upic araj te aranc shpari orerin, lriv mi urish zgacoxutyuna talis mashkis, hiacac emthe best

Add a review

Your email address will not be published. Required fields are marked *