SPF ՀԱՎԱՔԱԾՈՒ
SPF ՀԱՎԱՔԱԾՈՒ
Couldn't load pickup availability
Մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված մեր SPF հավաքածուն ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան մաշկը մաքրելու, տոնուսավորելու, դետոքսիկացնելու, երիտասարդեցնելու, խոնավեցնելու և սնուցելու համար: Ամբողջ օրվա ընթացքում դուք միայն ինքնավստահություն կզգաք՝ իմանալով, որ խնամել եք ձեր մաշկը շքեղ և հարուստ ֆորմուլաներով՝ ստեղծված անմիջապես բնությունից: Մեր անհավանական՝ խոնավությամբ հարուստ, ալոեի և ձիթապտղի յուղերի համադրությամբ յուրահատուկ ֆորմուլայով ամենօրյա լվացվելու և շպարը հեռացնելու միջոցով լվացվելուց հետո, բլանսավորեք ձեր մաշկի pH-ը մեր հիդրոլատ տոներով, որը պատրաստված է 100% օրգանիկ երիցուկի ծաղիկներից: Փնտրում եք այնպիսի փայլ, ասես, սպա կենտրոնից հենց նո՞ր եք դուրս եկել, օգտագործե’ք մեր նուրբ շերտազատող սկրաբը՝ բնական շերտազատող ավոկադոյով, շաբաթը երկու անգամ՝ դեմքին այդ սպա պրոցեդուրայի զգողությունը պարգևելու համար։ Մեր hանգստացնող ցերեկային քսուքը՝ SPF-15-ով, հիանալի խոնավեցնող միջոց է արևի ճառագայթների ներքո կարճ ժամանակ անցկացնելու համար։ Հոգ տարեք ձեր աչքերի շուրջ նուրբ մաշկի մասին՝ ազատվելով մուգ շրջանակներից և ծերացման վաղ նշաններից մեր երիտասարդեցնող աչքի շիճուկի օգնությամբ։ Այն հարուստ է վիտամիններով, սննդարար նյութերով և բետա-կարոտիններով: Վերջապես, արթնացեք թարմ, հանգստացած և խոնավ մաշկով՝ շնորհիվ մեր սնուցող գիշերային քսուքի՝ հարստացված ալոեի, նռան և թեյի ծառի յուղերով: Մաշկի խնամքի հարմար այս հավաքածուն կատարյալ է ցանկացած կնոջ համար, ով ցանկանում է զգալ ինքնավստահ, շքեղ և գեղեցիկ:
«Երիտասարդ տեսք ունենալու իմ գաղտնիքը միշտ եղել է իմ մաշկը շրջակա միջավայրի սթրեսային գործոններից պաշտպանելը: Այս ցերեկային քսուքը ակնթարթորեն հարթեցնում է մաշկս իր յուրահատուկ ֆորմուլայի շնորհիվ: Թեև ամենօրյա արևի ճառագայթների նորմալ քանակությունը հիանալի է առողջության համար, այնուամենայնիվ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը: Մաշկի խնամքի այս հավաքածուն ներառում է մեր Հանգստացնող ցերեկային քսուքը՝ հարուստ հանքային SPF-15-ով, որը ոչ միայն կպաշտպանի մաշկը արևի ճառագայթների կարճատև ազդեցության ժամանակ, այլև պարունակում է հանքային SPF, այլ ոչ՝ քիմիական: Սա մաշկի խնամքի կատարյալ հավաքածու է, երբ դրսում արևոտ է և դուք պատրաստվում եք գնալ աշխատանքի, խանութ կամ պարզապես գտնվել դրսում՝ արևի տակ, կարճ ժամանակով: Յուրաքանչյուր պրոդուկտի յուրաքանչյուր բաղադրիչ վերցված է անմիջապես բնությունից՝ իսկապես շքեղ ֆորմուլա ստեղծելու համար: Սա իմ մաշկի խնամքի սիրելի հավաքածուն է»: -Սոնա
Հաճախորդների հարցման արդյունքը
Հաճախորդների հարցման արդյունքը
Օգտագործման ճիշտ ձևը
Օգտագործման ճիշտ ձևը
Մեր հատուկ ֆորմուլան
Մեր հատուկ ֆորմուլան
Բաղադրություն
Բաղադրություն
Հավելյալ տեղեկատվություն
Հավելյալ տեղեկատվություն


-
Շքեղ ֆորմուլա՝ անմիջապես բնությունից
Մենք հպարտ ենք մեր մաքուր պրոդուկտներով և յուրահատուկ ֆորմուլաներով, որոնք ստեղծվում և արտադրվում են միացյալ նահանգներում՝ լավագույն օրգանիկ բաղադրիչներով: Մենք խոստանում ենք երբեք չվնասել կենդանիներին մեր պրոդուկտները արտադրելիս, ինչպես նաև միշտ լինել լիովին բնական և անվտանգ:
-
Մաշկի խնամք… երբ մաշկդ ԻՍԿԱՊԵՍ խնամված է
Մենք հավատացած ենք, որ մաշկի խնամքի պարագաները պետք է իրապես խնամքով վերաբերվեն ձեր մաշկին: